Դիեսիոչո դե Խուլիո կամ 18 դե Խուլիո (իսպաներեն՝ Dieciocho de Julio կամ 18 de Julio, իսպաներենից թարգմանած՝ նշանակում է «Հուլիսի 18»), փոքր քաղաք Ուրուգվայի հարավարևելյան մասում՝ Ռոչա դեպարտամենտում։ Մոտակա համեմատաբար խոշոր բնակավայրից՝ Չույ քաղաքից գտնվում է 9 կիլոմետր հեռավորության վրա (դեպի արևմուտք ուղղությամբ)։ Քաղաքի արևելյան ծայրամասում տեղակայված է Սան Միգել բերդը, որը կառուցել են պորտուգալացիները1737 թվականին։
«Սան Միգել» անվանումը կրող բնակավայրը 1909 թվականիհունիսի 12-ին ստացել է Pueblo-ի (գյուղի) կարգավիճակ և վերանվանվել «Դիեսիոչո դե Խուլիո»[1]։ 1961 թվականիհունիսի 20-ին բնակավայրի կարգավիճակը բարձրացվել է, հասցվել Villa-ի (փոքր քաղաքի) աստիճանի[2]։
↑«LEY N° 12.876». República Oriental del Uruguay, Poder Legislativo. 1961. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.